Party: ԴԱՀՈւԿՆԵՐՈՎ և առանց դահուկների արշավ դեպի Գութանասար

> >
ԴԱՀՈւԿՆԵՐՈՎ և առանց դահուկների արշավ դեպի Գութանասար

Club: Armenian Extreme club

Upcoming: 2
Date: 30.11.2014 07:00
Address: Yerevan, Amiryan 18, Yerevan, Armenia | show on the map »

Attend »

Party pictures

You will be the first one to know when pictures are uploaded!

All parties on this date in Yerevan

Fever Band 21:00 @ Club 12 :: Yerevan / Armenia ::

Party: ԴԱՀՈւԿՆԵՐՈՎ և առանց դահուկների արշավ դեպի Գութանասար

Քանի որ արդեն բացվել է դահուկային և ձնոտ արշավների սեզոնը, մենք պարապ չենք մնալու և էլ ավելի իմաստով ենք կազմակերպելու արկածների, գեղեցիկ տեսարանների ու անմոռանալի հիշողությունների սիրահարների ժամանցը:

Այսպիսով, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ( ԿԻՐԱԿԻ ), առավոտյան 7:00 մեկնում ենք Ֆանտան գյուղի մոտ գտնվող Գութանասար (2299մ) հրաբխային լեռը բարձրանալու: Լեռան առանձնահատկություններից մեկը գագաթին գտնվող խառնարանն է ու այնտեղից դեպի Գեղամա լեռներ բացվող հետաքրքիր տեսարանը: Բարձունքի համար անհրաժեշտ ժամանակը կախված է ձյան քանակից, սակայն առանց ձյան գագաթ հասնելու համար պահանջվում է ընդամենը 1 ժամ:

ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տվյալ լեռան լանջերը որոշ տեղերում բավականին թեք են և կարելի է համեմատել Ծաղկաձորի սահուղիներից 2-րդի ու 4-րդի հետ:

Գագաթին խումբը կբաժանվի 2 մասի, որոնցից մեկը կիջնի ոտքով իսկ մյուսը դահուկներով:

ՉՈՒՆԵ՞Ք ԴԱՀՈԻԿՆԵՐ:
Հոգ չէ, որովհետև կարող ենք օգնել նաև այս հարցում: Դահուկների հետ կապված մնացած մանրամասներն արդեն գրանցվելու ժամանակ:

Մասնակցության գումարը 3500 դրամ է՝ ներառյալ տրանսպորտը, ուղեկցորդների ծառայությունները:

Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76 կամ այցելել "Armenian Extreme Club"` ԱՄԻՐՅԱՆ 18 հասցեով:

Invited: Gor Ayzak Hovhannisyan, Gohar Avetisyan, Artush Vardanyan, Hovhannes CHibukhcyan, Arturo Jano